Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Արշավ՝ նվիրված մայիսյան տոներին

Արշավ՝ նվիրված մայիսյան տոներին
28.05.2012 | 11:08

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը մայիսի 26-28-ը նախաձեռնել էին արշավ` Երևան-Թեղենիս լեռ-Մայմեխսար-Մարմարիկ գետ-Վանաձոր-Երևան երթուղով: Արշավը նվիրված էր Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնին և մայիսյան հերոսամարտերին: Արշավին մասնակցում էին ԵՊԲՀ լեռնագնացների ակումբի անդամները:

Արշավի ընթացքում երիտասարդները տեղեկատվություն ստացան նշված վայրերից յուրաքանչյուրի աշխարհագրական ու կենսաբանական առանձնահատկությունների, պատմական հուշարձանների մասին:

Նախաձեռնության նպատակը հայ երիտասարդության շրջանում ազգային ոգու և ազգային ինքնագիտակցության ամրապնդումն է, երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի սերմանումը:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ